Ցանկանում ենք, որ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ «նոր դարաշրջան սկսվի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ «տարածաշրջանում նոր դարաշրջան սկսվի»։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Նա նշել է, որ Հարավային Կովկասում կայունության պահպանումը Թուրքիայի առաջնահերթություններից է։

Թուրքիայի նախագահը խոսել է նաև Արևելյան Միջերկրական և Էգեյան ծովում Հունաստանի հետ հարաբերություններում վերջերս ձևավորված բացասական մթնոլորտի մասին՝ հույս հայտնելով, որ այն կփոխվի, և ջանքերը կոնկրետ արդյունքներ կբերեն։ Էրդողանը հավելել է, որ Թուրքիան միշտ աջակցում է այն քայլերին, որոնք ծառայում են կայունությանն ու խաղաղությանը Բալկաններում։