Մալյանի «բախտը բերել է», որ չեն դատում անկլավները հանձնելու կամ Սև լճի ջուրը սեփականաշնորհելու համար

Նարեկ Մալյանի բախտը բերել է, որ իրեն չեն դատում օրինակ` անկլավները հանձնելու կամ Սև լճի ջուրը սեփականաշնորհելու հոդվածով:

Հուսով եմ, որ նոր գործ չեմ հուշում:

Այնուամենայնիվ Մալյանի գործով դատերը հատուկ խինդ ու ծիծաղի ցերեկույթ են հիշեցնում, որտեղ իրավաբանություն չկա, բայց կա դժվարությամբ փաթեթավորված քաղաքական գործ, իսկ դատական նիստերի սուր հումորն ու ինտելեկտուալ զրույցները Նարեկն ապահովում է:

Մի խոսքով, քանի Նիկոլը կա քաղաքական գործերն առաջին պլանում են լինելու, ընդ որում` դրա մասին ոչ միայն երկրի ներսում են տեսնում և զգում, այլ արդեն միջազգային իրավապաշտպան կազմակերպություներն են իրենց զեկույցներում փաստում:

 

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից