Ցանկանում ենք շարունակել ՌԴ-ի հետ հարաբերություններում պրագմատիկ քաղաքականությունը․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի իշխանությունները ցանկանում են շարունակել Ռուսաստանի հետ հարաբերություններում պրագմատիկ քաղաքականությունը, որի նպատակը երկրում խաղաղության պահպանումն է։ Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:

Մարտի 11-ին Վրաստանի վարչապետը Գեորգի Կաջայային նշանակել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով իր հատուկ ներկայացուցիչ, իսկ Զուրաբ Աբաշիձեն, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից, դարձել է կառավարության ղեկավարի խորհրդական։

«Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա խնդիրները մնում են նույնը: Դուք գիտեք, թե որն է հարաբերությունների ռեժիմը: Այդ ռեժիմի շրջանակներում, իհարկե, մենք ցանկանում ենք շարունակել մեր պրագմատիկ քաղաքականությունը, որի նպատակը մեր երկրում խաղաղության պահպանումն է, և մենք ունենք կոնկրետ խնդիրներ, որոնք կապված են տնտեսական գործունեության հետ», – ասել է Կոբախիձեն։