Էրդողանը հայտարարել է, որ մարտի 31-ի ընտրությունները վերջինն են լինելու իր համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք երկրում կանցկացվեն մարտի 31-ին, լինելու են իր համար վերջինը՝ հաշվի առնելով գործող օրենսդրությունը։

«Ինձ համար սա ավարտ է։ Այս ընտրություններն իմ վերջին ընտրություններն են օրենքով տրված լիազորությունների շրջանակում»,- vesti.ru-ի հաղորդմամբ, նրա խոսքերն են մեջբերում տեղական հեռուստաալիքները։

Էրդողանն ասել է, որ այս ընտրությունների արդյունքներով գործերը կփոխանցվեն նրանց, ովքեր կղեկավարեն երկիրն իրենից հետո։