Տեղի է ունեցել ՀՀԿ Երևանի երիտասարդական կազմակերպության ղեկավար կազմի հերթական նիստը

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Երևանի երիտասարդական կազմակերպության (Երևանի խորհրդի) ղեկավար կազմի հերթական նիստը:

Նիստին քննարկել ենք 2024 թվականի ծրագրերի իրականացման հետ կապված հարցերը, Երևան քաղաքի բոլոր շրջանային խորհուրդներում նոր երիտասարդ անդամների համալրման հարցը, ինչպես նաև ներկուսակցական այլ հարցեր: