Իսկ գիտե՞ք, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում. մենք նրանց սիրում ենք, նրանք էլ՝ մեզ. Պեսկով

Ռուսաստանի տարածքում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Գիտելիք. առաջինները» մարաթոնի դասախոսության մեջ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Իսկ գիտե՞ք, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Եվ նրանք ռուսաստանցիներ են, և նրանց համար այստեղ լավ է։ Եվ մենք նրանց սիրում ենք, նրանք էլ՝ մեզ»,- ասել է Դմիտրի Պեսկովը։ Նրա ելույթի հեռարձակումը վարել է «Россия-24» հեռուստաալիքը։

Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսաստանցիները և հայերն այսպես ապրել են դարեր շարունակ։ «Դրա համար էլ մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների մեր բարձր բնույթը»,- ասել է մամուլի քարտուղարը։