Միայն 2023-ին Ադրբեջանը Ուկրաինային 28 մլն-ի օգնություն է ցուցաբերել

2023 թվականին Ադրբեջանն Ուկրաինային տրամադրել է մոտ 28 մլն մանաթի մարդասիրական օգնություն, ինչպես նաև նպատակային օգնություն՝ վերականգնման և վերակառուցման համար, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 57 մլն մանաթ: