Էրդողանը Ռամադանի կապակցությամբ Իսրայելին սպառնում է շատ լուրջ հետևանքներով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իսրայելը շատ լուրջ հետևանքների առջև կկանգնի, եթե գալիք Ռամադան ամսվա ընթացքում պաղեստինցի մահմեդականներին արգելի մուտքը սուրբ վայրեր, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք մեր ուղերձներն ենք փոխանցում համապատասխան իշխանություններին գալիք Ռամադան ամսվան ընդառաջ սադրանքները կանխելու անհրաժեշտության մասին»,- ասել է Էրդողանը Անկարայում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: