Վրաստանի նախագահին մեղադրել են հակապետական գործողությունների մեջ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդգրկված է ԿԸՀ-ն վարկաբեկելու քարոզարշավում այն բանից հետո, երբ նա վետո է դրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վրա։ Նրա խոսքով՝ իրադարձությունների այս զարգացումը սպասելի էր։ Այդ մասին հայտնում է Sputnik Georgia Telegram-ալիքը։

Կոբախիձեն Զարուբիշվիլուն մեղադրել է հակապետական գործողությունների մեջ և վստահություն հայտնել, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը կկարողանա հաղթահարել վետոն։

«Սալոմե Զուրաբիշվիլին ընդգրկված է ԿԸՀ-ի վարկաբեկման քարոզարշավում, դա նրա խնդիրներից մեկն է։ Ելնելով դրանից՝ նրա վետոն միանգամայն տրամաբանական էր։ Սա նրա հակապետական գործողությունների հերթական շարունակությունն է»,- ասել է Կոբախիձեն։

Նա ընդգծել է, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի ԿԸՀ-ն կարողանա արդյունավետ անցկացնել ընտրությունները։