Նիկոլաոս Դենդիասը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մարտի 4-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։

Նա ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Այդ մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։