«Զանգեզուրի միջանցքի» հարցում մեր դիրքորոշումը չի փոխվել և չի փոխվելու․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, անդրադառնալով Հայաստանի ու Իրանի միջև անվտանգային պայմանագրի կնքման մասին մամուլում շրջանառվող լուրերին, նշել է. «Ես նման պայմանագրի կնքման մասին տեղեկություն չունեմ։ Իրանի ու Հայաստանի հարաբերությունները կառուցողական են և հիմնված փոխադարձ շահերի վրա՝ տարածաշրջանի անվտանգության ու կայունության ամրապնդման շրջանակներում»։

Խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նա նշել է. «Այս հարցում մեր դիրքորոշումը բազմիցս արտահայտել ենք։ Այդ դիրքորոշումը չի փոխվել և չի փոխվելու»։