Պայթյուն Սամարայի մարզում՝ երկաթուղային կամրջի վրա

ՌԴ Սամարայի մարզի Չապաևսկ քաղաքի մերձակայքում երկաթուղային կամրջի վրա պայթյուն է տեղի է ունեցել: Այդ մասին տեղեկացրել են ռուսական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ Առավոտյան մոտավորապես ժամը 5-ին պայթյուն է տեղի ունեցել Չապաևկա գետի երկաթուղային կամրջի վրա: Գնացքների երթևեկությունը կամրջով դադարեցվել է։

Միջադեպի պատճառով հինգ գնացքների ուշացումներ են սպասվում։

Ըստ հրապարակման՝ միջադեպը տեղի է ունեցել «երկաթուղային տրանսպորտի աշխատանքին կողմնակի անձանց անօրինական միջամտության պատճառով»: Ներկայում գնացքների երթևեկությունն այդ հատվածում դադարեցված է: Միջադեպի հետևանքով սպասվում են մարդատար և մերձքաղաքային գնացքների ուշացումներ։

Նախնական տվյալներով՝ վնասվել են պատվարը և կամրջի հենարանի կառուցատարրերը: