Արթուր Գասպարյանն ազատվել է ՊՊԾ պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՊՊԾ պետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 4-ի որոշմամբ՝ Արթուր Գասպարյանն ազատվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արթուր Գասպարյանին ազատել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնից», – նշված է որոշման մեջ:

Նույնը օրը ստորագրված մեկ այլ որոշմամբ՝ Գասպարյանը նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ։

«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Արթուր Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ», – նշված է երկրորդ որոշման մեջ:

Համապատասխան որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության e-gov.am կայքում։