Երևանի մեր գործընկերները չեն հաստատել ՌԴ հատուկ հանձնակատարի այցը

ՌԴ հատուկ հանձնարարություններով դեսպանն այցելություններ է կատարում Բաքու և Երևան, վերջերս այցելել է Ադրբեջան։ Մինչ այժմ Երևանի մեր գործընկերները չեն հաստատել նրա այցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք կանոնավոր բանակցություններ ենք վարում մեր ադրբեջանցի գործընկերների հետ, նրանք հաստատում են իրենց պատրաստակամությունը լուծելու բոլոր հարցերը՝ ըստ ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ընդունված եռակողմ համաձայնագրերի։

Մենք օգնություն ենք ցուցաբերում մեր գործընկերներին՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի փաստացի նախապատրաստման հարցերում»,-ասել է Լավրովը։