Անշնորհակալ գնահատականներ. Լավրովը՝ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի քաղաքականության մասին

«Ցավում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ երևույթին, գիտակցված որոշում է կայացրել հետևողականորեն գնալ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատթարացման՝ Ռուսաստանին մեղադրելով այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ»,- Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Սա, իհարկե, դաշնակցային չէ: Ի հավելումն այն հերյուրանքների, որոնք հնչում էին հայ պաշտոնյաների կողմից, թե հենց Ռուսաստանն է դրդել Ադրբեջանին սկսել պատերազմը, ինչպես ասում էին 2020 թվականի սեպտեմբերին։ Սրանք անշնորհակալ գնահատականներ են, քանի որ հենց Ռուսաստանն է դադարեցրել այս պատերազմը»,- ասել է նա։

Լավրովի խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը կարող էր պատերազմը դադարեցնել շատ ավելի վաղ, երբ ադրբեջանցիները դեռ չէին գրավել Շուշին։ «Բայց այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Պուտինի կոչերի, ասաց. «Ոչ, մենք պայքարելու ենք մինչև վերջ»։ Դե, խնդրում»,- ասել է Լավրովը։

Ռուս դիվանագետն անդրադառնալով ՀԱՊԿ-ի մասին Հայաստանի քննադատությանը, նշել է․«Հայտարարությունն այն մասին, թե ՀԱՊԿ-ը Հայաստանին թողեց փորձանքի մեջ, նույնպես չի համապատասխանում իրականությանը։ Երբ ՀԱՊԿ-ը, ի պատասխան Երևանի խնդրանքի, փորձագետների իր առաքելությունն ուղարկեց՝ տեղում ուսումնասիրելու համար, նա վերադարձավ և առաջարկեց հայկական տարածքում Ադրբեջանի սահմանին դիտորդների խաղաղապահ առաքելություն տեղակայել»,- հավելել է Լավրովը։