Լավրովը չի հաստատել, թե Երևանը քննարկում է ռուս սահմանապահների թեման

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ չի կարող հաստատել այն տեղեկությունը, թե Հայաստանը քննարկում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների  գտնվելու նպատակահարմարությունը։

«Ես չեմ կարող հաստատել այս հաղորդագրությունները, թեև դա լիովին տեղավորվում է այն դիրքորոշումների տրամաբանության մեջ, որոնք այժմ սահմանում է Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ (Նիկոլ) Փաշինյան, և Հայաստանի խորհրդարանի նախագահ և այլ գործիչներ», – «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր. ««Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ քննարկումներին չեմ մասնակցել, բայց, կարծում եմ, ճիշտ կլինի, որ իրենք այնտեղից դուրս գան»։