ԵԱՏՄ-ին անհրաժեշտ են միասնական վճարային համակարգեր. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական միությունը  (ԵԱՏՄ) դեռևս հեռու է միասնական արժութային համակարգը՝ նույն արժույթը ներդնելուց, սակայն անհրաժեշտ է զարգացնել միասնական վճարային համակարգերը, որը թույլ կտա համաշխարհային այս վիճակում, երբ կիրառվում են պատժամիջոցներ, այլ երկրների հետ իրականացնել փոխանցումներ, ձևավորել բարենպաստ բիզնես միջավայր։

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, նման առաջարկ է հնչեղրեծ ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական կոլեգիայի նախկին նախագահ, Եվրասիական զարգացման բանկի կառավարման փոխնախագահ Տիգրան Սարգսյանը Սանկտ-Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանում տարբեր համալսարանների ուսանողների հետ հանդիպմանը։

«Միասնական արժութային համակարգի ներդրումը քննարկվում է վերջին տասը տարվա ընթացքում, ինչ ձևավորվել է Եվրասիական տնտեսական միությունը։ Այս հարցը հատկապես ակտուալ է Եվրամիության օրինակով, երբ խոր տնտեսական ինտեգրացիայի դեպքում ներդրվեց եվրոն։ Բայց մենք այս պահին շատ հեռու ենք միասնական դրամային համակարգ ստեղծելուց», – ասել է նա։

Ըստ Սարգսյանի, այսօր բավական արդիական է միասնական վճարային համակարգի ստեղծումը հատկապես պատժամիջոցների առկայության դեպքում։

«ԵԱՏՄ-ին անհրաժեշտ է միասնական վճարային համակարգ, որպեսզի հեշտացվեն գործընթացներն այն երկրների հետ, որոնք համագործակցում են կազմակերպության հետ», – հավելել է նա։