Շարունակվում են Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Էրդողանի վարչակազմի աղբյուրը:

«Վերջնական ժամկետները դեռ որոշված չեն»,- հայտնել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ Կրեմլն իր հերթին հայտնել էր Պուտինի՝ Թուրքիա այցի նախապատրաստման մասին, սակայն կոնկրետ ժամկետներ կրկին չէին նշվել։