Պաշտոնական հանդիպումների ժամանակ ՌԴ-ից միտք է հնչել, երբ որ զենք մատակարարեն ՀՀ-ին, ապա Հայաստանի դիրքորոշումները կկոշտանան․ ԱԽ քարտուղար
Պաշտոնական հանդիպումների ժամանակ ՌԴ-ից միտք է հնչել, երբ որ զենք մատակարարեն ՀՀ-ին, ապա Հայաստանի դիրքորոշումները կկոշտանան։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Դիվերսիֆիկացիայի երևույթը, որ մտել է ՀՀ դա միանշանակ ՌԴ-ի ընտրությունն է։ Ռուսաստանն է մեզ կանգնեցրել փաստի առաջ։
Համատեղ, պաշտոնական հանդիպումների ժամանակ ՌԴ-ից մի միտք է հնչել, երբ որ զենք մատակարարեն ՀՀ-ին, ապա Հայաստանի դիրքորոշումները կկոշտանան, դրա համար զենք չեն մատակարարում։
Հայաստանը, ինչպես զենքի դեպքում 96 տոկոսով ՌԴ-ից կախման մեջ է եղել, գրեթե բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, ռազմաքաղաքական, գիտություն և այլ, բոլոր ուղղություններով մեծ կախվածություն է ունեցել ՌԴ-ից։ Եվ սա եղել է նաև մեր ընդհանուր անվտանգության կանոնակարգի մաս։
2020 թվականից, երբ տեսել ենք, որ այդ համակարգը չի աշխատում, մենք սկսել ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի այլընտրանքներ ունենք, որպեսզի ՀՀ-ի անվտանգությունը ապահովենք։ Այսինքն քայլերը եղել են այն պատճառով, որ անվտանգության համակարգը չի աշխատել և երկկողմ, և բազմակողմ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում։
Դրանք, երբ որ չեն աշխատել ՀՀ-ն սկսել է այլընտրանքներ փնտրել։
Մեր ռազմավարական մեծ սխալն էր 1991 թվականից 1 կենտրոնից ամբողջական կախվածություն ունենալը», – հավելեց նա։