Լավրովը և Բայրամովը ընդգծել են Մոսկվա-Բաքու-Երևան պայմանավորվածության իրականացման անհրաժեշտությունը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում հայտարարել են Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության մասին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ,  այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները՝ Ռուսաստանի և Ադրբեջանի 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթներին համապատասխան:

Հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ընդունված 2020-2022 թթ․ եռակողմ համաձայնագրերը, ընդգծվել է համատեղ աշխատանքի շարունակականությունը տարբեր ձևաչափերում, ներառյալ՝ 3+3 խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմը»,- նշել են նախարարությունից։

Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, նախարարները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ միջազգային հարցեր։