Անթալիայում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անթալիայի Դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուս-ադրբեջանական բանակցություններ՝ Թուրքիայում»,- գրել է դիվանագետը Թելեգրամի իր ալիքում՝ գրառումն ուղեկցելով լուսանկարով։