Մարտի 4-ին տեղի կունենա Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը

Մարտի 4-ին ժամը 12:00-ին տեղի կունենա «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը:

Ասուլիսին ներկա կգտնվի նաև Վերլուծաբան և Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Կներկայացվեն ներքաղաքական, անվտանգային, ՀԱՊԿ – Հայաստան, Ֆրանսիայի ռազմաքաղաքական օգնության և Արցախյան շարժման 36-ամյակին նվիրված հարցերի վերաբերյալ «Французский Поцелуй» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է Փետրվարի 26-28-ն ընկած ժամանակահատվածում:

Ասուլիսը տեղի կունենա Gallup International Association-ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել + 374 10 540827 կամ + 374 94 447799 հեռախոսահամարներով: