Անթալիայում հանդիպել են Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները

Հանդիպել են Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հանդիպումը կայացել է Անթալիայում ընթացող դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում։

Նշվում է, որ արտգործնախարարների հանդիպման քննարկման թեման ռուս-թուրքական համագործակցության ներկա կարգավիճակն է, ինչպես նաև այն հեռանկարները, որոնք կան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Որպես այդպիսի ոլորտներ հիշատակվում են առևտուրը, էներգետիկան, անվտանգությունը, զբոսաշրջությունը և բանկային գործը։