16 տարի առաջ նրանց չհաջողվեց անել այն, ինչ «հաջողվեց» դրանից 10 տարի հետո
Այսօր առավոտից, երկրի ղեկը «վարողները»՝ իրար հերթ չտալով, «հարգանքի տուրք» են մատուցում մարտի 1-ի զոհերի հիշատակին… 16 տարի առաջ նրանց չհաջողվեց անել այն, ինչ «հաջողվեց» անել դրանից 10 տարի հետո… Արդյունքում ունեցանք հայաթափված Արցախ, 5000-ից ավելի զոհ, 150.000 անտուն ու գաղթական ժողովուրդ, մաս-մաս Հայաստանից օտարվող տարածքներ և դեպի անհայտություն տանող անորոշություն…
… Մտածում եմ, գոնե այս ամենից հետո հայը հասկացե՞լ է, որ այն, ինչ ուզում էին կատարել 2008թ. մարտի 1-ին, հետևանքը լինելու էր նույնը, ինչ 2018թ. ապրիլի 23-ից հետո… Մտածում եմ և… կասկածում… Կասկածում եմ, որովհետև համոզված չեմ, որ նույն այդ հայը երեկ հիշել կամ, առավել ևս, հարգանքի տուրք է մատուցել ուղիղ 36 տարի առաջ սումգայիթում սպանդի ենթարված իր հայրենակիցների հիշատակին…
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից