Առաջարկում եմ հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում․ Սարդար Քըլըչ

Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել Երևանում. ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սարդար Քըլըչը՝ ելույթ ունենալով Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացվող «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ:

«Ես պարոն Ռուբինյանին առաջարկում եմ հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում, ու այն դարձնենք պատմական իրադարձություն»,-ասաց թուրք դիվանագետը։

«Շատ լավ, մենք ձեզ հետ դա կքննարկենք և կորոշենք որտեղ և երբ հանդիպենք»,-ի պատասխան հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը։