Գազամատակարարման վթարային դադարեցում Արթիկ քաղաքում, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով մարտի 1-ին ժամը 08:50-ից դադարեցվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Նարեկացու, Բակունցի, Ս.Զորյան փողոցների, Կոմիտաս թաղամասի, ինչպես նաև Սարալանջ, Նահապետավան, Հառիճ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի: