Եթե Ուկրաինան պարտվի, ՆԱՏՕ-ն կպատերազմի Ռուսաստանի հետ․ ԱՄՆ պաշտպանության նախարար
Ուկրաինայի պարտությունը կարող է սպառնալ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախումներով։
«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նման գնահատական է տվել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ հունվարի սկզբին նրա հոսպիտալացման հանգամանքները պարզաբանելու նպատակով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։
Օսթինի խոսքով՝ եթե Ուկրաինան պարտություն կրի, Ռուսաստանի ղեկավարությունը «կանգ չի առնի»։
«Անկեղծ ասած, եթե Ուկրաինան պարտվի, ես իրականում կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն կպատերազմի Ռուսաստանի հետ»,-ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։