«Սա ուղիղ սպառնալի՞ք է Ռուսաստանին»․ Զախարովան մեկնաբանել է Պենտագոնի հայտարարությունը

Հիմա բոլորը կարող են տեսնել, թե ով է ագրեսորը։ Դա Վաշինգտոնն է։ Այդ մասին իր Telegram-ալիքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հնարավոր բախման մասին Պենտագոնի ղեկավարի հայտարարությունը.

«Սա ուղիղ սպառնալի՞ք է Ռուսաստանին, թե՞ Զելենսկու համար արդարացում գտնելու փորձ է»,- գրել է նա։