Ռուսաստանում բենզինի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել

Ռուսաստանի կառավարությունը մարտի 1-ից օգոստոսի 31-ը արգելք է սահմանում բենզինի արտահանման վրա՝ գարնանային դաշտային աշխատանքների ընթացքում շուկայում կայուն իրավիճակը պահպանելու համար, ասվում է կառավարության Telegram-ալիքում:

«Կառավարությունը միջոցներ է ձեռնարկել գարնանային դաշտային աշխատանքների ընթացքում վառելիքի շուկայում կայուն իրավիճակը պահպանելու համար։ Կառավարությունը մարտի 1 – ից բենզինի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանում ․ ․ ․ բենզինի արտահանման սահմանափակումները սահմանվում են կես տարով՝ մարտի 1 – ից մինչև օգոստոսի 31-ը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ արտահանման արգելքը չի վերաբերում վառելիքին, որն արտահանվում է միջազգային մարդասիրական օգնություն ցուցաբերելու և քաղաքացիների անձնական օգտագործման համար: Սահմանափակումը չի տարածվում նաև միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում մատակարարումների վրա, ներառյալ ԵԱՏՄ երկրները։