Իրական Ներքին Հանդը և քաղաքական «Ներքին Հանդը»

Ներքին Հանդի մոտակայքում սահմանային դիտարկումներ անելու համար անմիջապես գյուղ հասնելու կարիք չկա (նպատակահարմար էլ չի)։ Գյուղը փոսի մեջ ա։

* Դա հասկանում էր նույն ինքը՝ ԵՄ առաքելությունը, երբ 2023 թ․ սեպտեմբերին դիտարկում էր անում Սրաշեն-Ծավ ճանապարհից։ Քարտեզի վրա նշել եմ՝ EUMA, նկարը՝ մեկնաբանյուններում։

* ԵՄ առաքելությունը դա հասկանում ա նաև Ջերմուկում, երբ որ ադրբեջանական դիրքերի դիտարկումը անում ա քաղաքի հակառակ կողմից, «Եղնիկի» մոտից (ընդեղ ավելի բարձր ա, լավ ա երևում)։ Նկարը՝ մեկնաբանություններում։

* Հանդի մոտ գտնվող հայկական դիրքը (ARM), որին հարվածել էր Ադրբեջանը, Սրաշենից համ ավելի մոտիկ ա, համ ավելի լավ ա երևում: Այսինքն՝ ընդե գնալու համար Ներքին Հանդ գնալ պետք չի։

* Ադրբեջանական դիրքից (Az) ամբողջ էս տարածքը նկարել են վերջերս։ Երևում ա հարված ընդունած հայկական դիրքը, Սրաշենն ու Ներքին Հանդը։

* Իսկ ի՞նչ գործ ունի ՌԴ սահմանապահների կետը (քարտեզի վրա` Ru) Ներքին Հանդ գնացող ճանապարհին։ Շատ լավ հարց ա, որին, անշուշտ, ՀՀ իշխանությունները պտի պատասխանեն։

Նաև պտի (մի քանի տարի թաքցնելուց/հերքելուց հետո) պաշտոնապես հրապարակեն, թե ինչ հիմքով են նրանք տեղակայվել նաև Գորիս-Կապան-Ճակատեն հատվածում։

P.S. Արմեն Գրիգորյանի ու ԱԱԾ ասածի մեջ հակասություն չկա։

«Հ͟Հ͟ ͟Ա͟Ա͟Ծ͟ ͟ս͟ա͟հ͟մ͟ա͟ն͟ա͟պ͟ա͟հ͟ ͟զ͟ո͟ր͟ք͟ե͟ր͟ի͟ ͟կ͟ո͟ղ͟մ͟ի͟ց͟ ͟պ͟ա͟հ͟պ͟ա͟ն͟վ͟ո͟ղ͟ հայ-ադրբեջանական պայմանական սահմանի հատվածներում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների դիտորդական գործունեության համար խոչընդոտներ չկան»։

Ներքին Հանդը ԱԱԾ պահպանման հատվածից դուրս ա (իսկ էտ հատվածը շատ փոքր ա):

Դավիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից