ՀՀ-ում ձևավորված քպ ընտրանին ավելի ու ավելի է շահագրգռված տնտեսական գերիշխանությամբ․ Լևոն Հովհաննիսյան

ՀՀ-ում ձևավորված քպ ընտրանին ավելի ու ավելի է շահագրգռված տնտեսական գերիշխանությամբ։ Դրսի թշնամին փուլերով փորձում է ՀՀ-ին հասցնել ազգային ինքնության կորստի, տարածքային և մարդկային կորուստների, իսկ ներսում օրեցօր ռացիոնալացվում է հասարակության կառավարման քաղաքականությունը` բացառապես ելնելով ազերիների ու քպ-ի շահերից, տեղի է ունենում տարօրինակ, անհասկանալի նախագծերի քննարկում, որոնց տակ թաքնված է սեփական գրպանների պարունակության ավելացման անհրաժեշտությունը։ Հանրապետությունը գտնվելով ծանր իրավիճակում, փչացնելով դաշնակիցների հետ հարաբերությունները, արտաքին հարաբերությունների հետ առնչություն ունեցող կարևորագույն հարցերի քննարկման փոխարեն սիսակ գաբրիեյանի, արսեն թորոսյանի նմանները, որոնք ունենալով ոչ լիարժեք մասնագիտական կարողություն կախվել են մեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիության խախտմամբ տուգանքների հավելյալ ծանրացումից։

Հիշեցնեմ, որ վերոնշյալ անձը` լինելով առողջապահության նախկին նախարար քանդեց, թալանեց, կեղեքեց ամբողջ համակարգը։

 

Լևոն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից