Երբ սահմանազատման հանձնաժողովներն ավարտեն աշխատանքները, այդ փաստաթուղթը ՀՀ-ն և Ադրբեջանը կդնեն պետական շրջանառության մեջ․ Մհեր Գրիգորյան

Սահմանազատման և սահմանագծման աշխատանքների առաջին փուլում հաստատել ենք աշխատակարգը, իսկ այս փուլում քննարկում են համատեղ գործունեության կանոնակարգը։

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա փոխանցմամբ՝ երբ սահմանազատման հանձնաժողովներն ավարտեն աշխատանքները Հայաստանն ու Ադրբեջանն այդ փաստաթուղթը կդնեն պետական շրջանառության մեջ և, ամենայն հավանականությամբ, այն կշրջանառվի որպես օրենքի նախագիծ։

«Այս փուլում քննարկում ենք համատեղ գործունեության կանոնակարգը, որը շատ ավելի շատ մեթոդական նկարագրություն է պարունակելու։ Երբ մենք այդ աշխատանքները ավարտին հասցնենք, երկու երկիրն էլ տվյալ փաստաթղթի նախագիծը կդնեն ներպետական շրջանառության մեջ՝ կախված բովանդակությունից, թե ինչ կնկարագրվի և ինչ կոնենսուսի կգանք, ըստ այդմ էլ այդ փաստաթուղթը կշրջանառվի ամենայն հավանականությամբ որպես օրենքի նախագիծ»,- ներկայացրեց Գրիգորյանը։