Ցավոք, մեր հայ գործընկերների դիրքորոշման պատճառով աշխատանքները կանգ են առել. Զախարովա

ՀՀ իշխանությունները խոսել են ինքնիշխանության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու պատրաստակամության մասին, թեման մանրամասն քննարկվել է փոխվարչապետների մակարդակով եռակողմ խմբի շրջանակներում։ Այս մասին այսիր իր ելույթում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտանական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան։

«Հիմա, ցավոք, մեր հայ գործընկերների դիրքորոշման պատճառով աշխատանքները կանգ են առել»,–նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Խոսելով երթուղում ՌԴ սահմանապահների վերահսկողությունից Զախարովան նշել է․

«Ինչ վերաբերում է Մեղրիի երթուղու վրա ՌԴ սահմանապահների վերահսկողությանը, նրանք պաշտպանում են Հայաստանի և Իրանի սահմանը, դա տրամաբանական է և՛ նյութատեխնիկական, և՛ տնտեսական տեսանկյունից։

Մենք չենք կարծում, որ «խաղաղության խաչմերուկը» այլընտրանք է Մեղրիին կամ այլ երթուղուն, այն ուղղակի տարածաշրջանային հաղորդակցության ապագայի մասին ավելի լայն պատկերացում է»,- նշել է նա։