Դավիթ Բալայանը չընտրվեց ՍԴ դատավոր. ՔՊ խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը

Դավիթ Բալայանը չի ընտրվել ՍԴ դատավորի պաշտոնում։

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 32-ը, որոնք կողմ են քվեարկել։ Սահմանադրության 166 հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է ԱԺ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։ Սա նշանակում է, որ ՍԴ դատավոր ընտրվելու համար անհրաժեշտ էր ստանալ 65 կողմ ձայն։

ՍԴ դատավորի ընտրությանը մասնակցել են միայն ընդդիմադիր պատգամավորները, ՔՊ խմբակցությունը բոյկոտել է այն։