Թեհրանում հայտնել են, որ Վաշինգտոնն ակնարկում է միջուկային գործարքին վերադառնալու ցանկության մասին

Թեհրանը Վաշինգտոնից ազդանշաններ է ստանում իր պատրաստակամության մասին՝ նպաստելու բոլոր մասնակիցների վերադարձին իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պայմանների կատարմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Al Mayadeen-ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Թեհրանի և Վաշինգտոնի միջև շարունակվում է տարբեր թեմաներով նամակագրությունը: Ամերիկյան կողմը երբեմն ակնարկում է, որ ցանկանում է, որ բոլոր մասնակիցները վերադառնան միջուկային գործարքով սահմանված իրենց նախկին պարտավորություններին: Մեր կողմից մենք բացահայտորեն հայտնել ենք մեր պատրաստակամությունը՝ ողջունելու այն հանձնարարականները, որոնք թույլ կտան վերադառնալ նախկին պարտավորություններին, բայց միևնույն ժամանակ կչեղարկվեն Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները», – ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Աբդոլլահիանը նշել է, որ Իրանի կառավարությունն «ի սկզբանե միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը չի դիտարկել որպես պետության խնդիրների լուծման միջոց» և ապացուցել է, որ Իրանը «առավելագույնս հանձնառու է իր միջազգային պարտավորություններին» ատոմի խաղաղ յուրացման բնագավառում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։