Պենտագոնի սադրանքները՝ Ռուսաստանին որպես «Ամերիկայի թշնամի» հայտարարելը կարող է ունենալ ամենաբացասական հետևանքներ. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Պենտագոնի սադրանքները՝ Ռուսաստանին որպես «Ամերիկայի թշնամի» հայտարարելը կարող է ունենալ ամենաբացասական հետևանքները, ասել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։ Այս հայտարարությունը հրապարակվել է Ռուսաստանի դիվանագիտական առաքելության Տելեգրամ ալիքում։ 

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հատուկ պատասխանատվություն են կրում աշխարհում ռազմավարական կայունության համար, ուստի երկրները պետք է վերադառնան անվտանգության անբաժանելիության սկզբունքին:

Հիշեցնենք, որ մինչ այդ Պենտագոնի նախկին աշխատակից Սթիվեն Բրայենը կոչ էր արել պաշտոնանկ անել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին այն բանից հետո, երբ նա հայտարարել էր, որ ուկրաինական զորքերին թույլ է տալիս F-16 կործանիչներ օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար: