Մեր առաջնահերթությունը ամերիկյան սահմանն է, ոչ թե օգնությունն Ուկրաինային․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո ասել է, որ իր առաջնահերթությունը երկրի հարավային սահմանի ճգնաժամի լուծումն է, այլ ոչ թե Ուկրաինային օգնելու համար միջոցներ հատկացնելը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ջոնսոնի խոսքով՝ «առաջին հերթին պետք է լուծվեն Միացյալ Նահանգների կարիքները»։
Նա նշել է, որ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու օրինագիծ, այդ թվում՝ Կիևին աջակցություն ցուցաբերելու համար։
«Ես բացեիբաց հայտարարեցի նախագահին և բոլոր ներկաներին, որ Ներկայացուցիչների պալատն ակտիվորեն փնտրում և ուսումնասիրում է բոլոր հնարավոր տարբերակները: Մենք դրանով կզբաղվենք ժամանակին», – ասել է Ջոնսոնը:
«Բայց, կրկնում եմ, մեր երկրի համար գլխավոր առաջնահերթությունը սահմանն է և նրա անվտանգության ապահովումը»,- հավելեց նա։