ՌԴ կառավարությունը մարտի 1-ից վեց ամսով արգելելու է բենզինի արտահանումը

Մարտի 1-ից ՌԴ կառավարությունը կես տարով բենզինի արտահանման արգելք սահմանելու որոշում է ընդունել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վարչապետ Միխայիլ Միշուստինը հաստատել է բենզինի արտահանման արգելքը վեց ամսով՝ սկսած 2024 թվականի մարտի 1-ից»,- ասվում է նյութում։