Արա Զոհրաբյանը մի շարք ծնողների հետ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ–ի դեմ

Փաստաբան Արա Զոհրաբյանը 7–րդ դասարանի երեխաների ծնողների հետ ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։

«Դատարանից խնդրել ենք Մովսես Խորենացու պատմությունը առասպել համարած և Հայոց պատմությունը վարկաբեկող, Ս. Հովհաննիսյանի հեղինակած 7–րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի գործածությունը երաշխավորելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 03.08.2023 թ. հրամանը ճանաչել անվավեր (այդ դասագրքի մասով)»,– գրել է Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը տևական ժամանակ է՝ ակտիվ քննարկվում և քննադատվում է մասնագիտական տարբեր շրջանակներում։