Սեպտեմբերի 28-ին և 29-ին կկատարվի Մայր Տաճարի վերաօծումը և Սրբալույս Մյուռոնի օրհնությունը

Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները կկայանան սեպտեմբերի 28-29-ին՝ Ս. Գևորգ զորավարի և Վարագա Ս. Խաչի տոներին։ Այսօր Մայր Աթոռի բաց խորանում հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը․ հավաքված հավատացյալները ծափահարություններով ողջունեցին այդ լուրը։
«Փառք տանք Աստծուն՝ հնարավոր լինի, նախորդը հետաձգեց ու այդպիսի առիթներ Տիրոջ օրհնությամբ չպետք է լինեն»,- ասաց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Գերագույն հոգևոր խորհուրդը թելադրել է Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների համակարգող հանձնախմբին իրականացնել Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպչական աշխատանքները։