ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության հայ անդամները Բելառուս չեն մեկնել

ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության հայ անդամները Բելառուս չեն մեկնել, որտեղ անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ համակարգող Ալիշեր Էրբաևը։

«ՀԱՊԿ դիտորդներ ներկա են գրեթե բոլոր երկրներից, բացի Հայաստանից: Ինչպես գիտեք, ՀԱՊԿ ԽՎ-ն կոլեգիալ մարմին է, և նրանք պետք է ներկա լինեին նման հասարակական-քաղաքական միջոցառմանը, բայց դա իրենց ընտրությունն է»,-ասել է Էրբաևը։
Նա նշել է, որ ինքը ներկայացնում է Ղրղզստանի խորհրդարանը, իսկ ՀԱՊԿ ԽՎ-ից ներկա են նաև Բելառուսի, Տաջիկստանի և Ռուսաստանի խորհրդարանների ներկայացուցիչներ։