Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա «Երևանը կարդում է» խորագրով գրքի տոնը (տեսանյութ)

Փետրվարի 25-ին՝ ժամը 12:00-18:00-ը, Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա «Երևանը կարդում է» խորագրով գրքի տոնը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ հայաստանյան տասնյակ հրատարակչություններ տեղադրված տաղավարներում ներկայացնելու են նոր հրատարակությունները՝ մինչև 30 տոկոս զեղչված գներով: