«Միացյալ Նահանգներն Ուկրաինայի կողքին է»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման երկրորդ տարելիցի կապակցությամբ դեսպան Քվինը, դիվանագիտական կորպուսի գործընկերների հետ, հանդիպեց Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վ․ Լոբաչի հետ, ինչպես նաև մասնակցեց Ուկրաինայի դեսպանատան կողմից կազմակերպված ոգեկոչման միջոցառմանը: Հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից․

«Միացյալ Նահանգներն Ուկրաինայի կողքին է և շարունակում է աջակցել ուկրաինացի ժողովրդի՝ խաղաղ և ազատ ապրելու իրավունքին»,- ասվում է հաղորդագրության մեջ։