Կարևորը, դուք հարկերը վճարեք և մի կողմ քաշվեք

Երեկ Տարոն Չախոյանը, որն, ըստ էության, Փաշինյանի վարչակազմում կատարում է գրառումներ կատարող լարովի սարքի դեր, թողարկեց հերթական քարոզչական աղբը:

Աղբի հիմնական թեզը հարկ վճարելն էր, որը փնթի ձևով քողարկված էր տնտեսական աճի պատրանքի շղարշի տակ:

Իսկ իրականում սրա ասածի բուն իմաստը հետևյալն է.

ՀՀ քաղաքացիները պետք է հարկ վճարեն, որպեսզի Ալեն Սիմոնյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ասֆալտ փռող ընկերությունները դրանք մսխեն, որպեսզի Փաշինյանը հանքերն ու ջրային պաշարները հանձնի թշնամուն, որպեսզի դուք ստիպծ լինեք լքել ձեր ընտանիքները արտագնա աշխատանքի մեկնելով, իմանալով, որ սահմանն անպաշտպան է…

Մի խոսքով, սրանց ուզածն այն է, որ քաղաքացիները հարկերը վճարեն ու քաշվեն մի կողմ, իսկ իշխանությունն այդ հարկերն իր հայեցողությամբ կօգտագործի ուժայինների պարգևավճարների և այլ նեղ քաղաքական հարցեր լուծելու համար:

Կարևորը, դուք հարկերը վճարեք: Փաշինյանն ու իր վարչախումբն էլ ամեն ինչ «տեղը տեղին» կկազմակերպի: Ու հանկարծ մտքներովդ չանցնի հարցեր տաք այդ հարկերի հետագա օգտագործման համար, թե չէ կարգելեն իրենց կառուցած ճանապարհներով օդանավակայան մեկնել:

Տարոն Չախոյանի և Փաշինյանի թիմի մնացած ներկայացուցիչների պատկերացմամբ 2018-ի իշխանազավթումից հետո իրենց հիմնական գործառույթը ռեսուրսների վերաբաշխումն է, ոչ թե երկրի անվտանգությունն ու քաղաքացիների բարեկեցությունն ապահովելը:

Դե ծափ տվեք, ապագան եկել է: 

Նատալի Սաղիյանի ֆեյսբուքյան էջից

<iframe src=”https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fnathalie.saghiyan%2Fposts%2Fpfbid0ferAwZhgZg3Ah9S9eJD2kT5qCbiSEVczsjvu7pKj22zrFuj4jrHV2CDCmsArSDsPl&show_text=true&width=500″ width=”500″ height=”769″ style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0″ allowfullscreen=”true” allow=”autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share”></iframe>