ՀՀ-ի անդամակցությունը դադարեցնելու մասին ՀԱՊԿ-ը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել. ՀԱՊԿ

ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել անդամակցության դադարեցման մասին. «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են կազմակերպության քարտուղարությունից։

«ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի խոսքերն, ըստ ամենայնի,  կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումներին չմասնակցելու մասին է»,- նշել են քարտուղարությունից։