Լիտվայում ՀՀ դեսպանը համատեղության կարգով նշանակվեց դեսպան նաև Էստոնիայում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 22-ին հրամանագիր է ստորագրել Լիտվայում ՀՀ դեսպան Արա Մարգարյանին համատեղության կարգով նշանակել Էստոնիայում ՀՀ դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի, Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանին, համատեղության կարգով, նշանակել Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում։