Չեխիան ամբողջովին արգելել է վիզաների տրամադրումը ՌԴ և Բելառուսի քաղաքացիներին

Չեխիան այլևս վիզաներ և կեցության իրավունք չի տա ՌԴ և Բելառուսի քաղաքացիներին Ուկրաինա ներխուժման պատճառով։ Այս մասին հայտնել է վարչապետ Պետր Ֆիալան, տեղեկացրել է Ceske Noviny-ն։

Ուկրաինա ՌԴ ներխուժումից հետո Չեխիայի կառավարությունը որոշում է ընդունել դադարեցնել վիզաներ տալ ռուսաստանցի, իսկ հետո նաև բելառուս քաղաքացիներին, հումանիտար դեպքերից բացի։ Որոշումը գործելու էր մինչև մարտի 31-ը, բայց այժմ երկրի ԱԳՆ-ն առաջարկել է նոր որոշում՝ առանց ժամկետի նշման։

Ֆիալայի խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որպեսզի ընդդիմության ներկայացուցիչները կամ ուսանողները, որոնք չեն ցանկանում ընդհանուր բան ունենալ համապատասխան ռեժիմների հետ, կարողանան սովորել, աշխատել և գործունեություն վարել Չեխիայի տարածքում։

«Նախատեսված են մի շարք բացառություններ, բայց մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ»,- ավելացրել է Չեխիայի վարչապետը։