Օֆերտայի պայմանագի՞ր, թե մի խառնաշփոթ «նեոօֆերտա»․ Ծաղիկ Վարդանյան

ԱՆ Պետական առողջապահական գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանը գրում է.

«Այսպիսով,  վերջապես 2024թ. փետրվարի սկզբին ` 1,5 ամիս ուշացումով, https://www.moh.am կայքում հայտնվեց փորձարարական եղանակով ( պիլոտային) պայմանագրային գումարի չսահմափակման սկզբունքով Պետական Բյուջեից հատկացրած գումարների շրջանակում բժշկական ծառայություններ մատուցելու վերաբերյալ հրապարակային օֆերտայով կնքվող պայմանագիրը և  բժշկական կազմակերպությունների անհասկանալի, ըստ ծրագրերի չտարանջատված ցանկը:

ՀՀ առողջապահության նախարարություն,  ինչու՞ հրապարակային օֆերտայի պայմանագիրը նորություն է, որ  «փորձարարական» եք անվանել, հիշեցնեմ, որ 2020 թվականից արդեն իսկ այս եղանակով շարունակական ֆինանսավորվող ծրագրեր կան:

Սակայն երբ մանրամասն ուսումնասիրում ես այս ոլորտում «իրական հեղափոխություն» առաջացնող քայլը, հասկանում ես, որ իրականությունը մեզ ներկայացնում են այլափոխված:

Բանից պարզվում է, որ հրապարակային օֆերտան՝ հրապարակային հրավերերքը,  այդքան էլ հավասար սկզբունքով հրավերք չէ, և ֆինանսավորում կստանան միայն ավանդական պետական պատվեր ստացողները, արդյունքում համարյա բան չփոխվեց:

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱՅԻ ԱԿՑԵՊՏ (ՀԱՅՏ) ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅՏԻ (ԱԿՑԵՊՏԻ) ՁԵՎԸ

2) ակցեպտը ներկայացնելու պահին Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման մասին» N318-Ն որոշման N 11 հավելվածով սահմանված կարգով Բուժօգնության տեսակների գծով բավարարված հայտերի առկայությունը»:
Այս ոնց եք խառնել իրար երկու շրջադարձային հակառակ սկզբունքներ և ստեղծել նեոօֆերտա՝ ձեր հագով և ձեր քիմքին հարմար:

ՀՀ Կառավարություն,  պետք է փաստեմ, որ  սույն պայմանագիրը կառավարության ղեկավարի բարձրացայնած սկզբունքներից հեռու է՝ գումարը հիվանդի հետևից չի գնում, բոլոր կազմակերպությունները, որոնք բուժօգնություն են իրականացնում պետական պատվեր չունեն, չեն սպասարկում:

Հ.Գ. նույն կաթսայում չեն կարող «եփվել» օֆերտան և ՊՊ պայմանգիրը, վերանայե՛ք, ավելի անկեղծ եղեք:

ԱԿՆԱՐԿ՝  ՀՀ առողջապահության նախարարաի 2024թ. հունվար 30-ի թիվ  467- Ա հրամանի Հավելված 8՝

«Առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից հավաքագրված բնակչությանը մատուցվող շտապ բժշկական օգնության ծառայությունների կցագրումները»  խմբագրե՛ք, «Շտապ օգնություն» ծառայությունը իրականացվում է տարածքային սկզբունքով, ոչ թե հավաքագրված բնակչով, իսկ ավելի պարզ,  օրինակ՝ Մալիշկայի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ում հավաքագրված բնակիչը քաղաք Երևանում ինքնազգացողության վատանալու կամ տրավմայի դեպքում նրան սպասարկողը Եղեգնաձորի շտապ օգնությունը չի լինելու, այլ ք. Երևանի շտապ օգնությունը: Դուք բժշկական սպասարկումը խառնել եք  շտապ օգնության ծրագրի պայմանագրային գումարների հաշվարկի սկզբունքի հետ:
Այս ակնարկը  թեմայից դուրս է,  պարզապես շտկեք:

Իսկ ՀՀ ԱՆ հրամանների հսկողությունը ըստ ԱՆ կանոնադրության պետք է իրականացնեն նախարարը, նախարարի տեղակալները, անձնակազմի մասով ՝ գլխավոր քարտուղարը:

Պաշտոնյան ինքն իրեն չի կարող հսկել:
Իսկ թե ինչ վիճակում կհայտնվի բնակիչը հիվանդանոց դիմելուց, արդեն իսկ պարզ է»։