Փաշինյանը վարկաբեկում է Հայաստան-Արևմուտք հարաբերությունները

Վաշինգտոնում գտնվող Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի օգնական Սառա Լադիսլավի հետ ու քննարկվել են էներգետիկ համագործակցության երկարաժամկետ հարցեր:

Այ, սա է ռեալպոլիտիկը ու ռազմավարական գործընկերությունը, թե չէ՝ քո չեղած ժողովրդավարությունն առնող չկա ու մաքսիմում մի երկու «քաղց խոսք» ասեն՝ «հակառուսական նոպաներիդ» համար:

Առհասարակ, Նիկոլ Փաշինյանը վարկաբեկում է Հայաստան-Արևմուտք հարաբերությունները՝ դրանց հիմքում դնելով բացառապես պրիմիտիվ հակառուսականությունը: Հանուն արդարության, արևմտյան շահախմբերը նրանից այլ ակնկալիք էլ չունեն:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից