Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի նախագահը և մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ «Եռաբլուր» են այցելել

Արցախյան շարժման 36-ամյակի կապակցությամբ Արցախի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած հայորդիների հիշատակին։

«Եռաբլուր» այցելածների թվում էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը, Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ու մի խումբ պատգամավորներ։

Նրան շրջեցին պանթեոնում և ծաղիկներ խոնարհեցին արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների գերեզմաններին։

Սամվել Շահրամանյանը ծաղիկներ խոնարհելուց հետո լուռ հեռացավ՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին։